• Пт. Май 14th, 2021

ARM.C

news

Այնտեղ, ըստ էության, գլխավոր չկա: Այնտեղ կան երկու հակամարտող կողմեր՝ Հայաստանը և Ադրբեջանը. Պեսկով

Автор:admin

Дек 4, 2020

Ղարաբաղում չկա գլխավոր, կան երկու հակամարտող կողմեր և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ընդունված համաձայնագիր, ռուսական կողմն էլ իր գործողությունները համակարգում է թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այնտեղ, ըստ էության, գլխավոր չկա: Այնտեղ կան երկու հակամարտող կողմեր՝ Հայաստանը և Ադրբեջանը: Դրանք այն կողմերն են, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հայտնի հայտարարությունը: Եվ ի կատարումն այդ հայտարարության դրույթների՝ ռուս զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իր գործողությունները համակարգում է և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի հետ»,- հայտարարել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ում հետ են ռուս խաղաղապահները Ղարաբաղում համակարգում իրենց աշխատանքները, և ով է այնտեղ հիմա «գլխավորը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

aravot.am