• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

«Ամսի 14-ին արևի խավարում է․ խնդրում եմ, զգույշ եղեք»․ Ալինա Դերձյան

Автор:admin

Дек 12, 2020

Աստղաբան Ալինա Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էմոցիաների պակաս չկա այստեղ, դրա համար զգացածս չեմ գրի:
Բայց ուզում եմ հիշեցնել, որ ամսի 14-ին արևի խավարում է:
Մարդերեն լեզվով ասած դա նշանակում է, որ պետք է պահպանել հոգեկան հավասարակշռությունը, որովհետև այդ օրվա ընթացքում կատարված դեպքերի հետևանքները դեռ երկար ժամանակ դեպրեսիայի պատճառ կլինեն:
Սա դեռ ձեզ հիմա ոչինչ չի ասում, բայց խնդրում եմ, զգույշ եղեք, պահպանեք ինքներդ ձեզ:
Չեք էլ պատկերացնի, թե մենք հիմա որքան խոցելի ենք: Հավատացնում եմ, եթե էմոցիաների ազդեցության տակ ընկնելով քայքայվենք՝ ոչ մեկին ոչ մի օգուտ չենք տա, ավելին, անելիքներս էլ չենք հասցնի:
Սովորաբար գրեթե խավարման օրվա չափ կարևոր են նաև նախորդ և հաջորդ օրերը, այնպես որ…
Պահպանեք ձեզ, միայն հավաքվել է պետք: Անջատել էմոցիաները, միացնել սթափ դատողությունը»: