• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻ՞Ն| hraparak

Автор:admin

Ноя 25, 2020

Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս ստացել է հանձնարարական՝ պատրաստ լինել, Միացյալ Նահանգների կողմից Իրանին հասցվելիք հնարավոր հարվածին։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ վկայակոչելով Իսրայելում ունեցած իր աղբյուրներին։https://servers1.adriver.ru/

Պարբերականը մանրամասնում է, որ Իսրայելի կառավարությունը նման հանձնարարական է իջեցրել, նկատի ունենալով այն բարդ ժամանակները, որ սպասվում են առաջիկայում, մինչ նախագահ Բայդենի երդմնակալությունը կլինի հաջորդ տարվա հունվարին։ Իսրայելի իշխանությունները, սակայն, հստակ տեղեկատվություն չունեն այս առնչությամբ։

Սակայն Իսրայելում ունեն մտավախություն, որ ժամանակը չի բավականացնի, որպեսզի նախապատրաստվեն ամբողջական կերպով։ Ենթադրվում է, որ Վաշինգտոնը կարող է Իրանի վրա հարձակում իրականացնել մինչեւ Դոնալդ Թրամփի հեռանալը ԱՄՆ նախագահի պաշտոնից։

Իրանի պատասխանն էլ կարող է ներառի նաեւ Իսրայելը։ New York Times-ն ավելի վաղ իր աղբյուրներին հղում տալով, հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին Թրամփը խորհրդակցել է ավագ խորհրդականների հետ, առաջիկա շաբաթում Իրանի միջուկային գլխավոր օբյեկտի դեմ միջոցներ ձեռնարկելու հարցի առնչությամբ։