ԱՄՆ-ը պատրաստվում է պատժել Էրդողանին՝ իր ավիաբազան Կրետե տեղափոխելով․ The Times

Վաշինգտոնը, ըստ ամենայնի, լրջորեն մտադիր է իր ռազմական միջոցները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում, տեղափոխել Հունաստանի Կրետե կղզի. հենց այս հարցն է քննարկելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով վաղը կմեկնի Հունաստան, գրում է The Times- ը: Ինչպես ընդգծված է պարբերականի նյութում, նման քայլը պետք է «պատիժ» հանդիսանա Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի համար, ում պահվածքը ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ վաղուց էր նյարդայնացնում ամերիկացիներին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն, այս շաբաթ Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում կքննարկի Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից Կրետե կղզի «հիմնական ռազմական միջոցների» տեղափոխման առաջարկները՝ Միջերկրական ծովի արևելքում իր ռազմական ներկայությունը մեծացնելու Վաշինգտոնի նոր քաղաքականության շրջանակներում, հաղորդում է բրիտանական The Times-ը։

Ըստ թերթի, շատերի կողմից Պոմպեոյի այցը Հունաստան ընկալվել է որպես «նշան այն բանի, որ շուտով Վաշինգտոնի համբերությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պահվածքի նկատմամբ կլցվի»: Ինչպես հիշեցնում է The Times- ի մեկնաբանը, Էրդողանը վերջերս սկսել է զբաղվել «հակաարևմտյան հռետորաբանությամբ», և բացի այդ, անցյալ տարի նա որոշեց ռուսական ՀՕՊ համակարգեր գնել՝ չնայած ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների խիստ առարկություններին:https://www.1in.am/

ՀաղթելուԵնք

Ի՞նչ ԱԺ, ի՞նչ կառավարություն, ի՞նչ Փաշինյան. իրենք կախված են Պուտինի հորանջելուց

Read More
ՀաղթելուԵնք

Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վիրավորած զինվորականի կինը՝ Սոֆյա Թևոսյանը, որը գրել է. «Այլևս անկարող եմ լռել։ Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է,իսկ ամուսինս և […]

Read More
ՀաղթելուԵնք

Մոսկվային Փաշինյանի հրաժարականը ձեռնտու չէ

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարկվել։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այս ընթացքում Ռուսաստանը  որևէ կերպ ցույց չի […]

Read More
%d такие блоггеры, как: