• Вт. Мар 2nd, 2021

ARM.C

news

Ամանորը զուսպ, մինիմալիստական, համեստ լուծումների մեջ մենք պարտավոր ենք նշել. Արման Բաբաջանյան

Автор:admin

Дек 2, 2020

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ծանր, շատ ծանր խնդրի մասին պիտի խոսեմ. Այսօր հայտնի դարձավ, որ մայրաքաղաքում Ամանորին նվիրված ոչ մի միջոցառում նախատեսված չէ, Նոր տարվա որևէ խորհրդանիշ չպիտի տեղադրվի Երևանում: Այս որոշման գործադրումը մեծ հետևանքներ է ունենալու: Ամանորը զուսպ,

մինիմալիստական, համեստ լուծումների մեջ մենքպարտավոր ենք նշել: Հայաստանը արժանի է Ամանորին, մեր երեխաները արժանի են Ամանորին, մեր զինվորները արժանի են ամանորյա ուրախության, մեր զոհված զինծառայողների և կամավորների զավակները պետք է ապրեն Ամանորի ուրախությունը, վիրավոր զինծառայողների զավակները պետք է ապրեն Ամանորի հրաշքը:

Վերանայեք, փոխեք այդ անհեթեթ որոշումը: Մեր թշնամուն չպետք է թվա, որ մեզ հավերժ սգի է մատնել: Ապրելու ցանկությունը պետք է վերադարձնել մեր մեջ, Ամանորը պետք է դառնա այդ կեսական ճանապարհի առաջին քայլը: P.S. Զոհված զինծառայողների ընտանիքները հաստատապես կհասկանան, կընկալեն այդպիսի որոշման բոլոր կողմերը, ըմբռնումով կմոտենան քաղաքային իշխանության նմանօրինակ որոշմանը»: