• Чт. Май 13th, 2021

ARM.C

news

Աղրըի քաղաքապետարանը պատրաստվում է Արարատ լեռան`Հայաստանին նայող կողմը լուսավորել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով|hraparak

Автор:admin

Ноя 4, 2020

Աղրըի քաղաքապետարանը պատրաստվում է Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմը լուսավորել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով

Թուրքիայի Աղրըի քաղաքապետ Սավջը Սայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Աղրըի քաղաքապետարանը պատրաստվում է Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմը լուսավորել Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։

«Աղրըի քաղաքապետարանը մի արագ նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Մոտ ժամանակներս Արարատ լեռան` Հայաստանին նայող կողմին այս տեսարանը կտեսնեք։ Հույս ունեմ սա ռազմաճակատում Հայաստանին տրամադրություն կհաղորդի»,- հեգնել է Սայանը։

Նա նաև հրապարակել է Արարատի՝ Հայաստանին նայող հատվածի մի ցածրորակ լուսանկար, որը գունազարդված է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներով։