• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ալիևն Արցախի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրել է առանց Էրդողանի թույլտվության.

Автор:admin

Ноя 20, 2020

Ալիևն Արցախի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել առանց Էրդողանի թույլտվության. այս մասին @wargonzo նախագծին հայտնել են Ստամբուլի իրավասու աղբյուրները։

«Դիվանագիտական շրջանակներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ալիևը Պուտինից 20 րոպե ժամանակ է խնդրել՝ Էրդողանի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին հայտնի փաստաթուղթը։ ՌԴ նախագահն Ալիևին նման հնարավորություն չի տվել։
Բնականաբար, այս հանգամանքը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում, քանի որ Էրդողանի պլանների մեջ չէր մտնում տարածաշրջանը ՌԴ-ի վերահսկողության տակ հանձնելը։
Թուրքական սցենարում հաշվարկն այն էր, որ բացի ռուսական զորախմբից, Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈՒ միջև սահմանազատման գծում պետք է կանգնած լինեին նաև թուրքական զորքերը։ Ներկայիս պայմանագիրը դա չի ենթադրում»,- հայտնել է WarGonzo Telegram ալիքը։