

Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առջև՝ ագրեսիայի ակտ իրագործելու մեղադրանքով: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում:«Տարածքը չի կարող ավելի սրբազան լինել, քան դրանում բնակվող մարդիկ»,– գրել է նա: |