• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Երևանից փոխհատուցում կպահանջի Քելբաջարում այրված տների համար

Автор:admin

Ноя 17, 2020

Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քելբաջարի շրջանի փոխանցման ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններ կատարած այցի ժամանակ։ Ջաբրայիլից տեսանյութ է Instagram-ում հրապարակել Մեհրիբան Ալիևան։

«Մենք Ջաբրայիլ քաղաքի կենտրոնում ենք։ Ոչ մի ամբողջական շենք չկա։ Միայն զորամաս են կառուցել, մնացած ենթակառուցվածքները՝ տները, շենքերը, դպրոցները, ամեն ինչ ավերված է»,- ասել Է Ալիևը՝ խոստանալով, որ հայկական կողմը «պատասխանատու կլինի այդ ամենի համար միջազգային դատարաններում»: «Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, հաշվարկվելու է վնասը, մենք պահանջելու ենք փոխհատուցում»,- հայտարարել Է Ադրբեջանի նախագահը՝ առանձին ընդգծելով, որ հայկական կողմը «կպատասխանի այդ թվում Քելբաջարում օրերս այրված տների, դպրոցների և հատված անտառների համար»:

Քելբաջարի շրջանն առաջինն է 3 տարածքներից, որոնք անցնում են Բաքվի վերահսկողության տակ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն