• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ալիեւը խոստովանել է Ադրբեջանում F-16 կործանիչների առկայությունը

Автор:admin

Окт 9, 2020

Իլհամ Ալիեւը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչների առկայությունը: «Անցած տարի մենք զորավարժություններ ենք անցկացրել Թուրքիայի հետ, որոնց շրջանակներում կործանիչները ժամանել են Ադրբեջան: Այս տարի պանդեմիայի պատճառով ընդամենը 2 զորավարժություն ենք անցկացրել», ասել է նա:

Նախօրեին New York Times-ի լրագրող-վերլուծաբան Քրիստիան Տրիբերտը հրապարակել է արբանյակային լուսանկարները, որոնցում երեւում է, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ Գյանջայի միջազգային օդանավակայանում թուրքական երկու F-16 կործանիչներ են գտնվել: