հասարակության որոշակի շրջանակներում շրջանառվող լուրերին, թե հնարավոր է փորձնական օդային տագնապի ազդանշան լինի:
«Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:
Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և Զանգվածային լրատվության միջոցներով:
Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»,- գրել է Ցոլակյանը:
ԱԻ նախարարը, չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, հորդորել է հատկապես սահմանամերձ շրջանների բնոկիչներին թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով Օդային Տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները: