• Ср. Июн 23rd, 2021

Ադրբեջանում բոլորը դեմ են պատերազմին, նույնիսկ հասարակ ադրբեջանցի ժողովուրդը, դա անում են իշխանությունները՝ իշխող կլանը պահպանելու համար:

Окт 4, 2020

Լեզգի ժողովրդի ներկայացուցիչ ռուսաստանաբնակ Ասար Ալի Քաիմովը Hayasa մշակութային կենտրոնի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանում բոլորը դեմ են պատերազմին, նույնիսկ հասարակ ադրբեջանցի ժողովուրդը, դա անում են իշխանությունները՝ իշխող կլանը պահպանելու համար:

Կենտրոնի զրուցակիցն ասել է, որ առաջին հավաքագրումները սկսել են լեզգիներից, և ամեն օր ավելի շատ մարդ են տանում, ամեն օր հսկայական քանակությամբ «բեռ-200» է բերվում: Մեկական կամ երկուական դիեր են տալիս, որպեսզի խուճապ չառաջանա:

Քաիմովն ասել է, որ մեծ դժվարությամբ է կապ հաստատում հարազատների հետ, իսկ խոսելու դեպքում էլ նրանք հայտնում են, որ դիակները շատ են: Բացի այդ, ուժային կառույցներում գտնվող բոլոր լեզգիները ստիպված են մարդկանց պահել իրենց տեղում, թույլ չտալ նրանց հեռանալ:

Քաիմովը կոչ է արել իր ժողովրդին գոնե ինչ-որ բան անել, հոդված գրել, դիմել ազգակիցներին՝ պատերազմ չմեկնելու կոչով:

Լեզգինը վրդովված է նաև այն փաստից, որ երբ իր ժողովուրդը դիմում է սեփական լեզուն ուսումնասիրելու պահանջով՝ իշխանություններն անմիջապես արգելում են, իսկ երբ պատերազմ է՝ հիշում են լեզգիներին: Նա հայտարարել է, որ իրենց այս պատերազմը պետք չէ, ոչ ոք չի բնակվելու ղարաբաղյան հողերում: Դա անհրաժեշտ է միայն Ալիևների կլանին