• Вт. Мар 9th, 2021

ARM.C

news

Ադրբեջանը Ֆիզուլիից և Աղդամից փախստականներին վերաբնակեցնում է թալիշական գյուղերում․ թալիշ գործչի ահազանգը․ Սիվիլնեթ

Автор:admin

Окт 11, 2020

Սիվիլնեթ․ Թալիշական ազգային շարժման անդամ, Ռուսաստանում բնակվող թալիշ ակտիվիստ Զահիրադդին Իբրահիմին, որը ՍիվիլՆեթին տված մի շարք հարցազրույցներում մշտապես բարձրաձայնել է Ադրբեջանում իր ժողովրդի դեմ տարվող ցեղասպան քաղաքականության մասին, Ֆեյսբուքում գրառում է արել պատերազմի օրերին թալիշաբնակ Լենքորանը Ֆիզուլիից և Աղդամից դուրս եկած փախստականներով բնակեցնելու վերաբերյալ։ Նրա գրառումը՝ թարգմանաբար ստորև․

«Մեր ստացած տեղեկություններով՝ Ֆիզուլիից և Աղդամից փախստականների նոր խմբերի են ցանկանում վերաբնակեցնել Լենքորանի Ռվո և Կուրոնբա գյուղերում։ Տեղացիների բողոքի արդյունքում նրանց հեռացրել են այդ գյուղերից։ Ալիևների ցեղախմբի այդ փտած գործողությունները թալիշ ժողովրդի դեմ ցեղասպան քաղաքականության շարունակություն են, Թալիշստանի էթնիկ պատկերը փոխելու փորձ։ Դա նաև ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է խախտել միջազգային օրենքները։

Հարցի մյուս կողմն այն է, որ տվյալ տարածքը խիտ բնակեցված է, հետևաբար, փախստականների վերաբնակեցումը այստեղ և ոչ թե նոսր բնակեցված շրջաններում, ինչպես նշեցինք, թալիշների ցեղասպանության շարունակություն է։ Թալիշների նկատմամբ Ալիևի թշնամական քաղաքականության դրսևորումներից մեկն էլ այն է, որ առաջնագիծ են ուղարկվում մեր երիտասարդները, իսկ թալիշներով բնակեցված շրջանում հաստատվում են դասալիքներ»։

Այն մասին, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանի իշխող վարչակարգը առաջնագիծ է ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ՍիվիլՆեթին տված հարցազրույցում պատմել է թալիշ մեկ այլ գործիչ, հրապարակախոս Զաբիլ Մագերրամովը։ Վերջինս շեշտել է՝ այդ կերպ Ալիևը փորձում է ձերբազատվել թալիշական հարցից։