• Сб. Фев 27th, 2021

ARM.C

news

Ադրբեջանը պահանջում է 5 շրջանների հանձնում, կոնկրետ ժամանակի նշում՝ երբ պետք է հանձնվեն մյուս 2 շրջանները, դրանք պետք է հանձվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, մենք հրաժարվել ենք. Փաշինյան

Автор:admin

Окт 16, 2020

Արդեն 18 օր է՝ շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Այս մասին իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար նախ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի ժողովրդի առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, այդ պահանջի էությաւնը հետևյալն էր՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել՝ ԼՂ-ի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Փաշինյանը և հավելեց՝ ընդ որում ԼՂ կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման գործընթացի հետ:

«Այսինքն՝ տարածքներ պետք է հանձվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը: Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, հրաժարվեց հարցի նման ձևով քննարկումից, որովհետև դա անընդունելի էր: Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի հարցի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալԱրցախը, ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում և ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պետք է ընդհանրապես հայաթափվեր: Միևնույն ժամանակ Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը և հայատյաց քարոզը»,- ասաց նա:

Սյունյաց երկիրhttps://syuniacyerkir.am/adrbejany-pahanjum-e-5-shrjanneri-handznum-konkret-zhamanaki-nshum-erb-petq-e-handznven-myus-2-shrjannery-dranq-petq-e-handzvein-och-te-kargavichaki-ayl-khakhakhutyan-dimats-menq-hrazharvel-enq-pashinyan