Արցախյան 2-րդ պատերազմում ադրբեջանական բանակի կորուստները հասնում են 9-12 հազարի: Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Լրատվամիջոցը, անդրադառնալով ադրբեջանական կողմի զոհերի թվին, նշել է, որ հարձակվող կողմի կորուստները սովորաբար մի քանի անգամ գերազանցում են պաշտպանվող կողմի կորուստները:
Ըստ թերթի՝ այս պարագայում նշանակություն են ունեցել նաև դժվարանցանելի լեռնային ու անտառային տարածքն ու երեք տասնամյակի ընթացքում հայկական կողմի ստեղծած պաշտպանական գծերը: