• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

Ադրբեջանական կողմը այս ընթացքում շատ է խոչընդոտում աշխատանքներին |ԱԻՊԾ

Автор:admin

Дек 4, 2020

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչև օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատաքները շարունակվում են:

«Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական և Պաշտպանության բանակի ջոկատները: Դիակների փոխանակում պարբերաբար իրականացվում է: Ուղղակի ադրբեջանական կողմի հետ դժվար է բանակցելը, փոխանակման գործընթացը ձգձգվում է: Ընդհանրապես ադրբեջանական կողմը այս ընթացքում շատ է խոչընդոտում աշխատանքներին, համաձայնության չեն գալիս կամ մի օր համաձայնվում են, իսկ հաջորդ օրը անհասականալի պատճառներով հրաժարվում համաձայնությունից»,- ասաց Թադևոսյանը:

Հարցին` թե արդյոք որոնողական աշխատաքների ընթացքում հայտնաբերվել են պատսպարված քաղաքացիներ և զինծառայողներ, Թադևոսյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում մեկ դեպք եղել է Շուշիի հատվածներում, սակայն դրանից հետո նման դեպքեր չեն արձանագրվել: