• Сб. Апр 10th, 2021

ARM.C

news

ԱԱԾ-ն հայտնել է Աֆղանստանից Բաքու իրականացվող չվերթների մասին

Автор:admin

Окт 17, 2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնել է, որ առաջիկա օրերին տարբեր երկրներից Բաքու ռազմամթերք եւ վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու չվերթներ են նախատեսված:

Ըստ ԱԱԾ տրամադրության տակ գտնվող տվյալների, հոկտեմբերի 16-ին արձանագրվել է Բաքվից դեպի Աֆղանստանի Բաղրամ օդանավակայան իրականացվող չվերթը, հոկտեմբերի 17-ին՝ Աֆղանստանի Բաղրամ օդանավակայան-Պակիստանի Լաշկառ գահի օդանավակայան–Բաքու չվերթը:

Նույն երթուղին նախատեսված է նաեւ հոկտեմբերի 18-ին:Նախատեսված են նաեւ Բաքվից միջանկյալ օդանավակայանով Կանդահարի օդանավակայան ու հետադարձ չվերթները: Նմանատիպ չվերթներ են կատարվելու նաեւ հոկտեմբերի 19-ից հետո:«Նշված չվերթների մի մասը միջազգային չվացուցակների համակարգում բացակայում են եւ որոշ օդանավակայաններ չունեն միջազգային դասակարգում»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: